Մարգարիտը ոսկերչական նորաձևության մեջ նորից դառնում է «նոր սևը»: Մոդայում թրենդային շրջափուլերն անընդհատ են կրկնվում: Նորաձևության մեջ դասականը նույնպես անընդհատ կրկնվում է:
Հետաքրքիրն ու արտասովորն այն է, որ մարգարիտն այս սեզոնին պետք է կրել ոչ թե մետաքսյա բլուզների, երեկոյան զգեստների ու կոստյումների հետ, այլ 90-ականների ոճի հագուստով:
Մարգարիտները շահեկան ու նորաձև կլինեն, եթե դրանք համադրվում են, այսպես կոչված, 90-ականների որբ տրիկոտաժի, սովորական շապիկների ու տարբեր ամենաանսովոր տեղերում կտրվածքներ ունեցող անսովոր զգեստների հետ:
Ոգեշնչման համար կարող եք դիտել Prada-ի` նախորդ հարյուրամյակի գովազդային արշավներից մեկը: