Հիփ-հոփ նորաձևությունը նորից վերադառնում է: Այս մասին արդեն պաշտոնապես հուշեց Marc Jacobs աշուն-ձմեռ 2017 ցուցադրությունը:
Հավաքածուն ոգեշնչված է Hip-Hop Evolution փաստագրական ֆիլմից: Դիզայները ոչ մի նոր բան չի ցուցադրել, հավաքածուն բաղկացած է մեզ ծանոթ ու սիրելի գլխարկներից, սպորտային հագուստից: Սպորտային իրերը ներդաշնակորեն համադրված են քաղաքային էլեգանտ հագուստի հետ, մեծ, մորթուց օձիքների ու օվերսայզ վերարկուների հետ:
Վերադառնում են նաև ահռելի տակացուներով կոշիկները, վելվետից ու կլյոշ տաբատները: Ռեփային թրենդին հաճախ է անդրադառնում նաև Gucci-ին: Բրենդի հագուստը դարձել է յուրահատուկ համազգեստ նույնիսկ հայտնի ռեփերների համար: Այս ընկերությունն իր հիփ-հոփ հագուստով նաև սովորեցնում է ունիսեկս հագուստի էսթետիկան:
/>