ELLE-ը ներկայացրել է գրասենյակային դրես-կոդին չխանգարող, ոչ ձանձրալի զգեստներ մոդայիկ կանանց համար:
Ուսերը բաց տոպերը օֆիսային հագուստին կհաղորդեն մի քիչ ֆլիրտ:
Տոպը կարելի է կրել շալվարի կամ մատիտ-կիսաշրջազգեստի հետ:
Ջինսե կիսաշրջազգեստը կարելի է կրել սպիտակ վերնաշապիկով: Այս հագուստը պահանջում է բարձրակրունկներ կամ պլատֆորմով կոշիկ:
Սլաքներով կարճ տաբատները գործունյա կանանց համար անփոխարինելի են: Դրանք պրակտիկ են, ոճային, սեքսուալ: Կարելի է կրել բլեյզերով, խստաոճ վերնաշապիկով կամ տոպով:
Որքան էլ, տարօրինակ թվա, աշխատանքի գնալիս այս սեզոնին կարելի է կրել Սլայդերներ: