REGARD-ը FashionDrug-ի մասին

Ասում են՝ ինչպես սկսես տարին, այնպես էլ կանցնի:

Այս տարին մեզ համար սկսվեց անհավանական անակնկալներով:

Fashion Drug-ը հայտնվել է համաշխարհային ճանաչում ունեցող ամսագրերից մեկում՝ Regard-ում:

Սկսած 2010 թ.-ից ամսագիրը ներկայացնում է մոդայի և կյանքի այլ ասպեկտներին վերաբերող հետաքրքիր նյութեր: Գործունեության 9 տարվա ընթացքում այն համագործակցել է էկրանի մի շարք նորահայտ աստղերի հետ և նոր շունչ ու ոգի հաղորդել ժամանակակից մոդայի մեդիա ոլորտին: Մեզ համար մեծ պատիվ է ներկայացվել ամսագրի տարվա առաջին հունվարյան համարում և ցուցադրվել մի շարք այլ հանրահայտ բրենդերի կողքին:

 

Fashion Drug-ը ներկայացված է որպես դիզայների ներշնչանքի արդունք, որ նպատակ ունի ներկայացնել կնոջ ռոմանտիկ և գրավիչ կերպարը: Ամսագրում մեր բրոշները հիանալիորեն համաադրվել են մոդելների կրած հագուստների պարզության հետ՝ ստեղծելով ժամանակակից հաջողակ կնոջ կերպար: »: Հուսով ենք՝ մոտ ապագայում կշարունակենք մեր համագործակցությունը այս և այլ համաշխարհային ամսագրերի հետ:

Request an Appointment

We are always happy to meet new partners!

Please leave your contacts below and our specialists will get back to you shortly.

Related posts

Fashion Drug