Դեկտեմբերի 2-ին 5concept բուտիկում տոնական և փարիզյան տրամադրություն էր տիրում... ամանորյա տոներին ընդառաջ՝ Fashion Drug by Anahit Ghazaryan և Nshanyan Headwear հայկական բրենդերը ներկայացան համատեղ՝ բերետների և աքսեսուարների գեղեցիկ հավաքածուով։
Բերետներ կրելը այժմ շատ նորաձև է համարվում։ Համաշխարհային մի շարք հայտնի նորաձևության տներ իրենց 2017֊2018 աշուն֊ձմեռ հավաքածուներում անդրադարձել են բերետների թեմային։
Ձմռան ցուրտ օրերը առիթ չեն տխրելու, նույնիսկ մռայլ օրերին կարելի է ոճային տեսք ունենալ։ Բրդյա բերետները շատ տաքուկ են, իսկ վրան ամրացված աքսեսուարները վերջիններիս հաղորդում են ավելի կրեատիվ և ուրախ տեսք։
Բացի այդ՝ աքսեսուարը կարելի է նաև կրել առանձին՝ համադրելով այն հագուստի հետ. Կարծում եմ՝ ամանորյա, իսկապես, շատ հաճելի և օգտակար նվեր է...
Հավաքածուն կարող եք ձեռք բերել 5concept բուտիկից (Տերյան 65), Nshanyanheadwear տաղավարներց (Երևան մոլլ, Դալմա մոլ), ինչպես նաև պատվիրելով online ( www.fashiondrug.am):
We are always happy to meet new partners!
Please leave your contacts below and our specialists will get back to you shortly.