Premiere Classe-Who's Next-ը նորաձևության աշխարհի այն ցուցահանդեսներից է, որը համախմբում է Փարիզի կենտրոնում աշխարհի գրեթե բոլոր լյուքս դասի աքսեսուարներ ներկայացնող բրենդերին: Premiere Classe-Who's Next-ն անկրկնելի իրադարձություն է, որտեղ ցուցադրվում են նորաձև աքսեսուարներ և բացահայտվում նորաձևության ոլորտի առաջիկա միտումները:
Ցուցահանդես-վաճառքը ներառում է զարդերի, կոշիկների, պայուսակների, կաշվե իրերի և, իհարկե, աքսեսուարների մեծ տեսականի:
Premiere Classe-Who's Next-ը ներկայացնում է տարատեսակ աքսեսուարների բացառիկ հավաքածուներ համաշխարհային շուկայում հայտնի դարձած բրենդերից, որոնց թվում է նաև FashionDrug: Այս տարի մենք առաջին անգամն ենք պատրաստվում մասնակցել Premiere Classe-Who's Next ցուցահանդեսին: Մենք ակնկալում ենք ձեռք բերել շատ արժեքավոր նոր ծանոթություններ և նոր գործընկերներ:
Այսպիսով՝ սիրելի՛ հետևորդներ, ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր տաղավարում, որտեղ հնարավորություն կունենաք ծանոթանալու մեր նոր հավաքածուին:
Վայր՝ Փարիզ , Պորտ դե Վերսալ
Ամսաթիվ`18-21 Հունվար
Տաղավարի համար`Hall 4, G56
We are always happy to meet new partners!
Please leave your contacts below and our specialists will get back to you shortly.