Ո՞ր գույնն է ամենից շատ համապատասխանում սևին։ Ձեզանից 80%, իհարկե, կպատասխանի սպիտակը։ Այդպես է կոչվում հաջորդ մեծ ցուցահանդեսը, որին մենք պատրաստվում ենք մասնակցել։
White - ը ցուցահանդես-վաճառք է, նվիրված կանացի հագուստի հավաքածուներին և ժամանակակից աքսեսուարներին, որը հովանավորում է Միլանի քաղաքապետարանը։
Այս շոուն զարմանալի բացահայտում էր մեզ համար, երբ մենք առաջին անգամ տեղեկացանք նրա մասին։ Այժմ ամեն անգամ մեծ հաճույքով ենք մասնակցում այս ցուցահանդեսին և ներկայացնում ենք մեր յուրօրինակ հավաքածուն Իտալիային, որը հանդիսանում է ամենանորաձև երկիրը աշխարհում, ըստ 2016թ-ի լավագույն երկրների վարկանիշի։
Սեպտեմբերին մենք կրկին կլինենք այնտեղ։ Բաց մի՛ թողեք հնարավորությունը գալ և դառնալ այս հրաշալի միջոցառման մի մասը։
Մենք միշտ բաց ենք նոր համագործակցությունների համար։
Վայր՝ Միլան ,Տորտոնա 27, 31, 35, 54
Ամսաթիվ 19-22 Սեպտեմբեր
Տաղավարի համար`87 via tortona 54 Ex Ansaldo
We are always happy to meet new partners!
Please leave your contacts below and our specialists will get back to you shortly.