Նոր ճապոնական ոճի բրոշներ Fashiondrug-ից: Բրոշների նոր հավաքածուն հատկապես դուր կգա ծագող արևի երկրի սիրահարներին: Դիզայներ Անահիտ Ղազարյանն այս շարքը ստեղծելիս չի մոռացել կանանց, որոնք սիրում են ճապոնական ոճի վերնաշապիկներ ու զգեստներ:
Բրոշները համահունչ կլինեն նաև սպորտային, դենիմ իրերի ու սպորտ-շիկ ոճի դեպքում: Ինչպես և նախորդ հավաքածուներում` դիզայներն օգտագործել է բյուրեղապակյա քարեր ու վառ, թրենդային գույներ:
Հավաքածուում կգտնեք զվարճալի, նորաձև բրոշներ ճապոնական սուշիի, կիմանոյի, պանդայի, բամբուկի ու նույնիսկ ֆուգու ձկների տեսքով: Փոքրիկ ճապոնուհիներն էլ կհիշեցնեն ճապոնական անիմացիոն ֆիլմերի ուրախ հերոսներին: Հումորային, զվարճալի ու մոդայիկ բրոշներից յուրաքանչյուրը կհիշեցնի սակուրայի երկրի մասին, իսկ գունեղ գունեղ, մուլտային կերպարները կարելի է կրել ամենատարբեր ոճերի հագուստի հետ: