Դենիմն այս տարի նորից իր հայտնիության պիկում է: Որքան շատ, այնքան` լավ: Խրախուսվում են նույնիսկ տոտալ` այսինքն ամբողջությամբ ջինսե լուքերը: Բայց, այնուամենայնիվ, դենիմը միշտ չէ, որ կանացի է: Ջինսե ճիշտ հագուստ ընտրելու, միևնույն ժամանակ, նորաձև, գեղեցիկ, կանացի ու սեքսուալ լինելու համար պետք է ջանքեր թափել:
Եթե ջինսից տաբատը կրելու եք սպորտային կոշիկներով, ապա կարելի է ընտրել ավելի կանացի շապիկ:
Հիշեք նաև, որ ջինսե կարող են լինել նաև սարաֆանները, շապիկները: Մի խուսափեք կրել ջինսից կիսաշրջազգսետներ, շրջազգեստներ ու վերնաշապիկներ: