Այս ամռան համար ընտրեք ամենաթրենդային ու հարմար պայուսակները: Գարուն-ամառ հավաքածուների գլխավոր պայուսակն ուսապարկերն են` փոքրիկ, գունագեղ, ոճային ու տարողունակ: Դիզայներ Անահիտ Ղազարյանի Fashiondrug աքսեսուարների հավաքածուում արդեն կարելի է ձեռք բերել գարնանային դեղահաբ ա վիտամինոզից` կաշվից, հենդ մեյդ ռյուկզակներ:
Ուսապարկերը զարդարված են ամառային գունավոր, անիմացիոն պատկերներով: Դրանք արված են Fashiondrug ոճում` չկրկնվող, ինքնատիպ ու սուպերմոդայիկ: Հենդ մեյդ ուսապարկերի ընտրությունը մեծ է: Մոնոտոն սև ու մոխրագույնից, մինչև գարնան գլխավոր գույնը` վարդագույնը: Ուսապարկերը կարելի է համադրել, ինչպես սպորտային, դենիմ ու փանկ ոճերի, այնպես էլ գարնանային նուրբ ու թափվող զգեստների հետ: