Ավելի ու ավելի շատ զարդեր են կանայք ժառանգում տղամարդկանցից: Դրանցից մեկը կնիք-մատանիներն են:
Մի ժամանակ դրանք օգտագործում էին նամակներ կնքելու համար, այսօր դրանք ավելի շատ թալիսման-զարդեր են:
Կնիք մատանիների նկատմամբ հետաքրքրությունը անցած սեզոնին առաջացրեց Dior-ը` թողարկելով կանանց համար նախատեսված զարդեր` բրենդի կնիքով:
Christian Dior-ը հավատում էր, որ այս իրերը հաջողություն են բերում: Ավանդաբար, այս մատանիները կրում են ճկույթին:
Դրոշմով մատնիների հետ կարելի է կրել նաև այլ մատանիներ: Կարող եք նույնիսկ միանգամից մի քանի կնիքով մատանի կրել տարբեր մատների վրա: