Հարցազրույց «Բիժու-Մոսկվա»-ին

«Բիժու-Մոսկվա» - ին տված հարցազրույցում Անահիտ Ղազարյանը պատմում է թե ինչպես է արվեստագետի կարիերայից անցում կատարել և ընտրել մոդելավորողի մասնագիտությունը։

Նա պատմել է այն մասին, թե որտեղից են գալիս նոր զարդերի համար պատմություններն ու գաղափարները և թե անցյալի հայտնի դիզայներներից ով է հոգեհարազատ նրան։

Նա նաեւ պատմել է «Բիժու-Մոսկվա»-ին, թե ինչպես է զարգացել իր ոճը ժամանակի ընթացքում ։

Այսօր նորաձևությունը ոչ միայն իմ կենսակերպն է, այլև իմ սիրած աշխատանքը։

Իմ ոճը ձևավորվել է իմ սիրելի աշխատանքի և գեղեցիկի հանդեպ սիրո շնորհիվ։

Իմ զարդերը ատեղծվում են կոլաժային տեխնիկայի միջոցով։ Աքսեսուարների ստեղծման ժամանակ ես օգտագործում եմ բնական կիսաթանկարժեք քարեր, բնական մորթի, արծաթ, արույր և շատ այլ նյութեր:



Ինձ համար անցյալի և ապագայի հեղափոխական դիզայներներից մեկը Chanel-ն է, որը հեղափոխություն է արել և՛ նորաձևության աշխարհում, և՛ թե հասարակության գիտակցության մեջ: Շանելն ինձ համար իմաստուն և ուժեղ կնոջ մարմնացումն է, ով ամբողջ կյանքում պայքարել է, լողացել է հոսանքին հակառակ, բայց հաղթել է ։

Լրացուցիչ տեղեկությունների համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://bijou-moscow.com/spetsproekt-avtorskij-pocherk-2/anait-kazaryan

Request an Appointment

We are always happy to meet new partners!

Please leave your contacts below and our specialists will get back to you shortly.

Related posts

Fashion Drug