KILIAN-ը տասը տարեկան է: Օծանելիքի աշխարհում ամենաերիտասարդ, բայց ամենալյուքսային ու նիշային բրենդի այս բույրերն անկրկնելի են, նրբագեղ, բացառիկ ու արտասովոր: Հայաստանում KILIAN-ի անդավաճան հետևորդներ նույնպես կան: Բրենդը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է HERMITAGE-ը: Ապրանքանիշի 10-ամյակին նվիրված փակ երեկոյին մասնակցում էին միայն բացառիկ թվով մարդիկ: Ներկայացվեց նաև "Perfume as an art" օծանելիքը:
Եվրոպական երիտասարդ, բայց արդեն նիշային համարվող բրենդը`Killian-ը, արդեն տասը տարեկան է: Այս բրենդի օծանելիքային գլուխգործոցները կարելի է համեմատել մետաքսե կտավների հետ: Պատկերացրեք, ոսկով ու արծաթով ասեղնագործված հեքիաթային պատմություններ, միայն թե բույրի տեսքով: Բույրեր, որոնք զգացական են, պարուրող, թովիչ ու կրքոտ: Այս բացառիկ օծանելիքները մասսայական սպառման համար չեն թողարկվում: Killian-ը նրանց համար են, ովքեր, իսկապես գնահատում են բարձր պարֆյումերիան: Էլիտար, բարձրաճաշակ ու բացառիկ պարֆյում ստեղծող ընկերության հիմնադիրը Կիլիան Հենեսին է, կարծում եմ, ազգանունը միանգամից ծանոթ թվաց: Այո, Killian-ի հիմնադիրը հանրահայտ Hennessy խմիչքների ընկերության ստեղծողի թոռն է: Լավ խմիչքի ավանդույթներից Կիլիանը որոշեց տեղափոխվել բույրի աշխարհ: Կիլիանը երկար ժամանակ աշխատել է L'Oréal ընկերությունում, որպես գործադիր տնօրեն: Նա հայտնի դարձավ նաև Alexander McQueen-ի համար ստեղծած բացառիկ բույրերով: Կիլիանը երազում էր ստեղծել բույրեր, որոնք ոչ թե կնոջ ու տղամարդու էությունը կընդգծեն, այլ կդառնան նրանց երկրորդ էությունն ու մարմինը: Ու նա ստեղծեց բույրեր, որոնք արտացոլում են մարդու էությունը, անձը, կարգավիճակն ու հարուստ ներաշխարհը: Բրենդի բույրերը ստեղծվում են օծանելիքի արտադրության դասական կանոններով. ընտրվում է ամենաթանկ ու որակյալ հումքը: Օծանելիքի փաթեթավորումը նույնպես հատուկ ոճ ունի` զուսպ, բայց շքեղ` թավիշով, մետաքսով, փայտյա տուփերով:
We are always happy to meet new partners!
Please leave your contacts below and our specialists will get back to you shortly.